Քաղաքական

07.03.2025 07:39


Հերթական արտահոսքն՝ ավտոբուսի վարորդների «չատից» (տեսանյութ)

Հերթական արտահոսքն՝ ավտոբուսի վարորդների «չատից» (տեսանյութ)

Թեև Երևանի քաղաքապետարանից հայտարարում են, թե տրանսպորտի գնի թանկացման դեմ բոյկոտը չի կայացել, ստվերը վերացրել են և ավտոբուսի վարորդների դեմ ապօրինի ճնշումներ չկան, փաստերն այլ բան են հուշում։

«7 օրի» ձեռքի տակ է հայտնվել ավտոբուսի վարորդների «չատից» հերթական ձայնային հաղորդագրությունը, որից պարզ է դառնում, թե ինչպես են վարորդներին փորձում համոզել, այդ թվում՝ հղում անելով Տիգրան Ավինյանին։

Մեր տեղեկություններով՝ ձայնագրությունում հնչում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ենթակայաններից մեկի ղեկավար ոմն Համոյի հաղորդագրությունն՝ ուղղված վարորդներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը