Աշխարհ

11.03.2025 10:13


Անօդաչուներով հարձակում Մոսկվայի վրա. շուրջ 70 ԱԹՍ է խոցվել (տեսանյութ)

Անօդաչուներով հարձակում Մոսկվայի վրա. շուրջ 70 ԱԹՍ է խոցվել (տեսանյութ)

ՀՕՊ ուժերը խոցելե ն մոտ 70 անօդաչու, որոնք թռչում էին դեպի Մոսկվա, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«ՊՆ ՀՕՊ ուժերը ներկա պահին թշնամական 69 անօդաչու են խոցել, որոնք թռչում էին Մոսկվայի վրա»,-Telegram–ի իր ալիքում հայտնել է Սոբյանինը։

Իշխանությունները և Telegram–ալիքները հաղորդում են, որ կան վնասված տներ և մեքենաներ։

Անօդաչուներից մեկը մխրճվել է Ռամենսկոյեի բազմահարկ շենքերից մեկի մեջ։ Վերջին հարկի բնակարանում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով` ոչ ոք չի տուժել։

Դրանից բացի, մի քանի բազմահարկ շենք է վնասվել Վիդնոյեում։ Շենքերից մեկի տանիքն է վնասվել։

Անօդաչուներից մեկը մտել է Վիսոկիյ Բերեգ քոթեջային ավանի մասնավոր տներից մեկի մեջ, ևս մեկը` վնասել Մոսկվայի Դոմոդեդովսկայա փողոցի բազմահարկը։

Բացի այդ, անօդաչուի բեկորներն ընկել են Դոմոդեդովոյի երկաթուղային կայարանի շրջանում` վնասելով գծի մի մասը։

Դոմոդեդովոյի ղեկավար Եվգենյա Խրուստալյովայի խոսքով` ուկրաինական անօդաչուների գրոհի պատճառով սահմանափակվել է Դոմոդեդովո կայարանից գնացքների երթևեկությունը դեպի Մոսկվա և Մոսկվայի մարզ։

Նա նշել է, անօդաչուհի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Դոմոդեդովոյի քաղաքային շրջանի «Միրատորգի» կայանատեղիում։

ԶԼՄ–ները հայտնում են, որ այնտեղ ուժեղ հրդեհ է սկսվել։ Ավելի քան 20 մեքենա է վնասվել։

Ռոսավիացիան հայտնում է, որ Մոսկվայի «Շերեմետևո» և «Վնուկովո» օդանավակայաններում ինքնաթիռների ժամանման և մեկնման վրա ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։

Դոմոդեդովոյում անօդաչուի գրոհի հետևանքով մահացել է «Միրատորգի» (կիսաֆաբրիկատների արտադրություն) 1 աշխատակից, վիրավորվել են 2-ը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը