Քաղաքական

11.03.2025 13:04


Արին բերդի փողոցն անմխիթար վիճակում է, մեծ փոսեր են. բնակիչները բողոքի ակցիայի են դուրս եկել (տեսանյութ)

Արին բերդի փողոցն անմխիթար վիճակում է, մեծ փոսեր են. բնակիչները բողոքի ակցիայի են դուրս եկել (տեսանյութ)

Երեւանի Արին Բերդ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում և փակել են ճանապարհը՝ այդկերպ իրենց բողոքը հայտնելով փողոցի անմխիթար վիճակի դեմ:

Ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Փողոցը բավականին երկար ժամանակ է գտնվում է այս վիճակում: Խնդիրն այն է, որ քանի որ փողոցը տնտեսական նշանակություն ունի, այստեղ բազմաթիվ գործարաններ կան, որոնց սպասարկում են մեծ տոննաժով մեքենաներ: Դրա պատճառով հիմնականում փոսեր են առաջացել և ամեն եղանակային փոփոխություններից հետո ավելի խորանում է խնդիրը: Ամեն անգամ դիմել ենք պետական համապատասխան մարմիններին, ՏԻՄ մարմիններին, բայց առայսօր արձագանք չկա:

Վերջին վերանորոգումը, եթե չեմ սխալվում, կատարվել է մոտավորապես 10 տարի առաջ, թե մեր միջնորդությամբ, թե քաղաքապետարանի՝ 50-50 տարբերակով:

Կայրանից մինչև Արցախի փողոցի վերջը, Արին Բերդի սկիզբը կազմում է մոտավորապես 4-5 կիլոմետր: Մենք գալիս ենք այդ հատվածը այնքան ժամանակում, ինչքան, որ բարձրանում ենք այս մեկ կմ-ն»:

Բնակիչը նկատեց, որ այստեղ կա նաեւ տրանսպորտի խնդիր. Այստեղ ընդամենը աշխատում է մի հատ 48 համարի ավտոբուս, որը Զավարյան փողոցից մոտենում է այստեղ և չի հասցնում սպասարկել քաղաքացիներին: Շատերը մեր մոտ աշխատանքի չեն ուզում ընդունվել հենց այդ տրանսպորտի պատճառով:

Անձամբ ես քաղաքապետարան նամակ եմ ուղարկել, ինձ բան է, բան, գրավոր պատասխան է եկել, որ 2025 թվականի առաջին կիսամյակին նախատեսել են վերանորոգման աշխատանքների փուլի մեջ ներառել Արին Բերդի փողոցը։ Առ այսօր ոչ մի այլ պատասխան չենք ստացել:

Ես դեռ 10 տարի առաջ, երբ վերանորոգումը գնում էր, քաղաքապետարանի ներկայացուցիչներին խորհուրդ էի տվել, որ այս մասում ասֆալտապատումը պետք է սովորականի նման չարվի, այն պետք է բետոնային տարբերակով արվի, որովհետև այստեղ մեծ տոննաժով մեքենաներ են երթեւեկում»,-ասաց ակցիայի մասնակիցը:

Այս խորագրի վերջին նյութերը