Կարծիք

05.05.2025 11:17


Քաղաքի կառավարումը թևակոխեց մի նոր «խոր» ճգնաժամ, որի քաղաքական կյանքի օրերը հաշված են

Քաղաքի կառավարումը թևակոխեց մի նոր «խոր» ճգնաժամ, որի քաղաքական կյանքի օրերը հաշված են

Սիրելի՛ Երևանցիներ

Արձանագրենք, որ Երևանի 9% քվե ստացած ՔՊ-ն ու անձամբ Ավինյան Տիգրանը «գերի» են Հանրապետություն կուսակցության ճիրաններում, իսկ քաղաքն ու քաղաքացիները ժամանակավոր «գերության» վերջիններիս մոտ։

Երևանի կառավարումը ձախողած ու թանկացումների հեղինակները՝ ՔՊ-ն ու հանրապետությունը այսուհետ «առևտուր» անելուց բացի, կանցնեն իրար հանդեպ շանտաժի լեզվով շբվելուն։

ՔՊ-ն անզորությունից ու աթոռները կորցնելու վախից՝ տեղի տվեց ու հնազանդ «հարսի» պես երդևեց, աչք փակել բոլոր անօրինությունների վրա։

Ավինյան Տիգրանը՝ որպես փոքրամասնության «քաղաքապետ» այլևս վերջացած է։

Քաղաքի կառավարումը թևակոխեց մի նոր «խոր» ճգնաժամ, որի քաղաքական կյանքի օրերը հաշված են։

Ավինյանի որոշումը՝ ընդունում ենք ի՛ գիտություն…

ՔՊ-ին հանրապետության ճիրաններից, իսկ Երևանը սրանցից ազատելու համար ջանք ու եռանդ չենք խնայելու։

Արտահերթ ընտրություններին չկա՛ ուրիշ տարբերակ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը