Լրահոս

05.05.2025 14:53


Երևանում «Mercedes ML»-ը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Երևանում «Mercedes ML»-ը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է, Shamshyan.com-ը, ժամը 11:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Աշոտ Ա.-ն իր վարած «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի 153 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վիրավոորին առաջինը օգնության են հասել վարորդը, քաղաքացիները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել են տարածքն ու տեղում իրականացրել են հերթապահություն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունը:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննութայն, եղել է սթափ:

Այս խորագրի վերջին նյութերը