Կարծիք

07.05.2025 10:59


Քաղաքային իշխանությունը փորձում է ջրահեռացման համակարգերի տոտալ բացակայությունը կոծկել կլիմայի փոփոխությունով

Քաղաքային իշխանությունը փորձում է ջրահեռացման համակարգերի տոտալ բացակայությունը կոծկել կլիմայի փոփոխությունով

Քաղաքային իշխանությունը փորձում է ջրահեռացման համակարգերի տոտալ բացակայությունը կոծկել կլիմայի փոփոխությունով, բայց այստեղ ևս կա մանիպուլացիա։

Եվ ուրեմն՝ Երևանի զարգացման 2025թ-ի ծրագիր է հաստատվել, որի 6-րդ կետում՝ շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն բաժնում, պարզ գրված է՝

Կլիմայական փոփոխությունների ազդեցության դիմակայունությունը բարձրացնելու նպատակով կարևորվում են հարմարվողականության ծրագրերը, ինչը ներառում է ի թիվս այլոց նաև ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ բարելավումը և ենթակառուցվածքների արդիականացումը։

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality

Դուք ընդունել եք 2025 թվականի զարգացման ծրագիրը, որի հեղինակն եք, ինչպես նաև աշխատանքների կատարողը։ Էլ ինչո՞ւ եք բողոքում կլիմայից, եթե սա ձեր անգործության և ամենաթողության արդյունքն է։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը