Կարծիք

14.05.2025 14:28


Սա հարձակում է Գևորգ Ստեփանյանի հանրային գործունեության վրա. քաղաքական ահաբեկչություն

Սա հարձակում է Գևորգ Ստեփանյանի հանրային գործունեության վրա. քաղաքական ահաբեկչություն

Ո՞րն է այս երկու նկարներում պատկերված տեսարանների նմանությունը և տարբերությունը։

Երկու մեքենա՝ երկուսն էլ այրված։ Երկու այրված մեքենա՝ մարդկային գործոնով պայմանավորված։ Երկու դեպքում էլ՝ հանցագործություն։

Երբ 2004 թ․-ին Նիկոլ Փաշինյանի «Նիվան» այրվեց, դա որակվեց որպես պատվեր, վախեցնելու միջոց՝ նրան լռեցնելու համար։ 2004 թ․-ին Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ չէր։ Նա լրագրող էր, ավելի շուտ՝ քարոզչական գործիք, ով պատվերով հոդված էր գրում կամ պատվերով հոդված չէր գրում այս կամ այն քաղաքական ու հանրային գործիչների, նաև՝ գործարարների վրա։

Երբ 2025 թ․-ին #Մայր_Հայաստան_Դաշինք-ի անդամ, Երևանի ավագանու նույնանուն խմբակցության ներկայացուցիչ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրվեց, նա հասարակական գործիչ էր և է, մայրաքաղաքի բարձրագույն իշխանության ներկայացուցիչ, ընդդիմադիր գործիչ։ Նրա գործունեությունը միտված է հասարակության շահերը պաշտպանելուն, հանրության խնդիրները վեր հանելուն, բարձրաձայնելուն, իշխանական կոռուպցիան ու թալանը բացահայտելուն և հասարակությանը տեղեկացնելուն։

Ուստի՝ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան այրելը՝ ընդդեմ նրա հանրային գործունեության է, քաղաքական ահաբեկչություն։ Նման քայլի գնացողները փորձել են վախեցնել ու լռեցնել Գևորգ Ստեփանյանին։ Սա հարձակում է Գևորգի ընտանիքի վրա։ Սակայն դուք սրանով Գևորգին չեք վախեցնի, չեք լռեցնի, քանի որ Գևորգը վախեցողը չէ, քանի որ Գևորգը լռողը չէ, քանի որ ունի սկզբունքներ։

Բացի այդ՝ Գևորգը մենակ չէ։ Մենք իր հետ ենք ու իր կողքին։

Այնպես որ, պարոնայք և տիկնայք իշխանավորներ, դուք հերթական անգամ սխալվել եք։

Հ. Գ. Իրավապահ մարմիննե՛ր, գնդակը ձեր դաշտում է։ Ցույց տվեք, որ դուք ինքնուրույն եք և առաջնորդվում եք բացառապես օրենքով։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը