Լրահոս

25.05.2025 17:11


Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 25-ին, ժամը 14:39-ին տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին (ծնված 2009 թ):

Այս խորագրի վերջին նյութերը