Արցախցի պատանու՝ Երևան-Գյումրի գնացքի տակ ընկնելու դեպքի առթիվ հարուցվել է քրվարույթ. գնացքավարը ձերբակալվել է
Նախօրեին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանու ընկնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին հայտնեցին ՔԿ–ից։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Գնացքավար ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մայիսի 25–ի ցերեկը Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել, ով մահացել է։
Մեր տեղեկություններով մահացած պատանին Արցախից էր, բռնի տեղահանվել էր 2023 թվականի սեպտեմբերին և բնակություն հաստատել Ջրառատում, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել ողբերգությունը, դեռևս հայտնի չէ։