Կարծիք

26.05.2025 15:06


Ըստ Տիգրան Ավինյանի՝ Երևանում ամենակարևոր հարցը հետիոտնային հատվածները ավելացնելն է

Ըստ Տիգրան Ավինյանի՝ Երևանում ամենակարևոր հարցը հետիոտնային հատվածները ավելացնելն է

Նիկոլ Փաշինյանը որոշել է Երևանի Հանրապետության Հրապարակը վերածել զբոսայգու, մեքենաների համար նախատեսված ճանապարհը դարձնել հետիոտնի և հեծանիվների համար նախատեսված երթուղու։

Առաջին հայացքից գեղեցիկ նախագիծ է, սակայն ի՞նչ նպատակ կարող է հետապնդել այս նախագիծը, ի՞նչ կարող է թաքնված լինել այս փոփոխության տակ.

• Սահմանափակել Հանրապետության հրապարակում, Կառավարության շենքի մոտ` վարչապետի նստավայրի դիմաց, մեծաթիվ բողոքի ակցիաներ կազմակերպելը, դադարեցնել իր (Նիկոլ Փաշինյանի) իշխանության դեմ երթեր ու հանրահավաքներ անելը, արգելել Հանրապետության հրապարակում ռազմական շքերթները։

Հ. Գ.

Փաստորեն Երևան քաղաքում

• Հանրային տրանսպորտի,

• Երթևեկության խցանումների,

• Փողոցների բեռնաթափման,

• Օդի ախտոտվածության,,

• Հեղեղատարերի ու կոյուղատարերի կառուցման, նորոգման և փոխարինման,

• Քաղաքացիների անվտանգության,

• Սոցիալական խնդիրների

հարցերը ամենակարևորը չեն։ Ըստ Տիգրան Ավինյանի Երևանում ամենակարևոր հարցը հետիոտնային հատվածները ավելացնելն է։

Այս խորագրի վերջին նյութերը