Քաղաքական

28.05.2025 15:31


Միջոցառում Գյումրիում՝ Հանրապետության օրվա կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար)

Միջոցառում Գյումրիում՝ Հանրապետության օրվա կապակցությամբ (տեսանյութ, լուսանկար)

Մայիսի 28-ին Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը կազմակերպել է միջոցառում՝ նվիրված Հանրապետության օրվան։ Ցուցադրվել է «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմը, ինչին հաջորդել է օրվա թեմայով քննարկում։

Ֆիլմը ներկայացնում է Առաջին Հանրապետության ստեղծման նախաշեմին տեղի ունեցած ճակատագրական իրադարձությունները։

Քննարկման բանախոսներն էին՝

«Կեղծ խաղաղության գինը» ֆիլմի ռեժիսոր Մարիամ Եգորյանը,

Ֆիլմի փաստահավաք-հեղինակ, «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Դերենիկ Մալխասյանը,

Արվեստաբան Արաքս Մարգարյանը։

Այս խորագրի վերջին նյութերը