Մասկը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմում իր ժամանակը «մոտեցել է ավարտին»
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, որը հատուկ պետական աշխատողի կարգավիճակով ղեկավարում է Սպիտակ տան Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում իր ժամանակը «մոտեցել է ավարտին»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մասկը գրառում է կատարել իրեն պատկանող X սոցիալական հարթակում։
DOGE-ը ղեկավարելու ընթացքում Մասկը վերահսկում էր դաշնային աշխատուժի խոշոր կրճատումները՝ դաշնային ծախսերը նվազեցնելու Թրամփի վարչակազմի ջանքերի շրջանակներում:
«Քանի որ իմ ժամանակը, որպես կառավարության հատուկ աշխատող, մոտենում է ավարտին, ես կցանկանայի շնորհակալություն հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին անտեղի ծախսերը նվազեցնելու հնարավորության համար,-գրել է Մասկը։-DOGE-ի առաքելությունը ժամանակի ընթացքում միայն կուժեղանա, քանի որ այն դառնում է կենսակերպ ամբողջ կառավարությունում»:
Հատուկ պետական աշխատողի կարգավիճակում Իլոն Մասկը կարող էր աշխատել միայն 130 օր ժամկետով։ Սակայն ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ վարչությունը կշարունակի իր աշխատանքը նույնիսկ Մասկի հեռանալուց հետո։
Միևնույն ժամանակ Մասկը մտահոգություն է հայտնել նախագահ Թրամփի հարկերի կրճատման և ծախսերին առնչվող փաթեթի կապակցությամբ։ «CBS Sunday Morning» հաղորդման ընթացքում նա ասել է, որ «հիասթափված է», քան որ կարծում է, որ ահռելի ծախսերի փաթեթը կմեծացնի բյուջեի դեֆիցիտը և կխաթարի «այն աշխատանքը, որ կատարում է DOGE-ի թիմը»։
Թրամփի առաջարկած փաթեթը ներառում է տրիլիոնավոր դոլարի հարկերի կրճատում և ԱՄՆ զինված ուժերի և ազգային անվտանգության ծախսերի կտրուկ ավելացում։ Կոնգրեսի բյուջետային գրասենյակի գնահատմամբ՝ օրինագիծը երկրի բյուջեի դեֆիցիտը կավելացնի ևս 3,8 տրիլիոն դոլարով:
Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ էր քվեարկել օրինագծին։