Կարծիք

02.06.2025 15:22


Տիգրա՛ն Ավինյան, սա՞ է նորմալը. շինարարական խախտումներ, ճաքեր տներում և մարդկանց կյանքին սպառնացող վտանգ (տեսանյութ)

Տիգրա՛ն Ավինյան, սա՞ է նորմալը. շինարարական խախտումներ, ճաքեր տներում և մարդկանց կյանքին սպառնացող վտանգ (տեսանյութ)

Սա նոր կառուցվող Բյուրեղ թաղամասն է Արշակունյաց փակուղու կողմից։

Անցած շաբաթ մեր շրջայցի շրջանակներում արձանագրեցինք շինարարության անվտանգության խախտումներ.

1. Այս շենքը կառուցվում է բնակելի առանձնատներից անթույլատրելի` 5֊6 մետր հեռավորության վրա, որի պատճառով մարդկանց տներում ճաքեր են առաջացել, փակվել է տների լուսաթափանցելիությունը և բնակիչները զրկված են արևի լույսից։

2. Փոշեկլանիչ ցանցերի բացակայության պատճառով, որը նաև անվտանգության դեր է կատարում, հարակից տների բնակիչները բացի շինարարական փոշու առկայությունից, պատմեցին իրենց կյանքին սպառնացող մեկ այլ գործոնի մասին` կառուցվող շենքից շինարարական գործիքները և շինանյութը հաճախակի վայր են ընկնում իրենց բակ, սպառնալով մարդկանց կյանքին և առողջությանը։

Հիմա հարց Երևանի քաղաքապետարան֊ի համապատասխան վարչություններին, նաև Տիգրան Ավինյան` սա նորմա՞լ եք համարում, այստեղ խախտումներ չեք տեսնու՞մ։

ՀՀ գլխավոր դատախազություն կարծում եմ այստեղ անելիք ունեք։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը