Կարծիք

02.06.2025 17:55


Նպատակն է հայ ժողովրդի վերջնական բարոյական, արժեքաբանական ջախջախումը

Նպատակն է հայ ժողովրդի վերջնական բարոյական, արժեքաբանական ջախջախումը

Կանխատեսելի էր, որ 2026 թվականի ընտրությունները դառնալու են մարտեր առանց կանոնների ու կիրառվելու են շատ ավելի բիրտ ու կեղտոտ գործիքներ, քան մինչ այս են եղել, այդ թվում` արհեստական բանականության միջոցով գեներացված ֆեյքեր /փորձնական դեպքեր արդեն եղել են/։

Բայց կարծես թե այդ միջոցները ավելի շուտ են սկսելու կիրառել եկեղեցու դեմ սանձազերծված պատերազմում, մի քանի օր տևած ինֆորմացիոն «հրետանային նախապատրաստությունից» հետո անցնելու են լայնածավալ ֆեյքային արշավի, որի նպատակն է հայ ժողովրդի վերջնական բարոյական, արժեքաբանական ջախջախումը։

----------------

Անօրէն եւ անզգամ մարդը ծուռ ճանապարհներով է գնում,

որովհետեւ հէնց ինքն է աչքերը թարթում,

ոտքերով ցոյց տալիս

եւ նշանացի սովորեցնում մատներով:

Խոտորուած սիրտը չարիքներ է նիւթում

եւ ամէն ժամանակ սերմանում է խռովութիւն քաղաքում:

Այդ պատճառով էլ նրա կորուստը պիտի յանկարծակի գայ,

նա պիտի հաշմուի ու մաշուի առանց բուժումի:

Նա ծիծաղում է այն ամէնի վրայ, ինչ ատում է Տէրը,

եւ իր հոգու պղծութեան երեսից էլ պիտի կործանուի:

Այն աչքերը, որ թշնամանքով են նայում,

այն լեզուն, որ սուտ է խօսում,

այն ձեռքերը, որ արդար արիւն են թափում,

այն սիրտը, որ չար խորհուրդներ է նիւթում,

այն ոտքերը, որ շտապում են չարիքներ գործել,

պիտի ոչնչանան:

Առակաց 6:12-18

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը