Աշխարհ

03.06.2025 07:11


44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը զենք է գնել Իսրայելից. Հիքմեթ Հաջիև

44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը զենք է գնել Իսրայելից. Հիքմեթ Հաջիև

Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը խոստովանել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը զենք է գնել Իսրայելից։

«Երբ Եվրոպայի և ԱՄՆ-ի զենքի շուկան փակ էր մեզ համար, Իսրայելը մեզ զենք էր վաճառում»,-նշել է նա։

Հաջիևը հավելել է, որ Իսրայելը Ադրբեջանին նաև դիվանագիտական աջակցություն է ցուցաբերել. «Օրինակ՝ ԱՄՆ-ում հրեական լոբբին մեզ աջակցեց հայկական լոբբիի դեմ»։

Աղբյուրը՝ oragir.news

Այս խորագրի վերջին նյութերը