Քաղաքային իշխանությունն իր ապիկար ու անգրագետ կառավարման պատճառով բախվել է խնդիրների
Քաղաքային իշխանությունն իր ապիկար ու անգրագետ կառավարման պատճառով բախվել է խնդիրների, որի մեղավորը հենց ինքն է՝ իր սխալ կառավարմամբ, սխալ կանխատեսումներով, սխալ հաշվարկներով ու սխալ պլանավորմամբ։
Փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին պնդում էիք, թե բոյկոտ չկա, մարդիկ համաձայն են նոր ու թանկ սակագնին, ուղեվարձը վճարում են և բոյկոտը չի ստացվեում, իսկ հիմա խոստովանում եք, որ ձեր պլանավորած գումարը չի հավաքագրվում, որովհետև բոյկոտը եղել է, կա ու շարունակվում է
Պարոնայք տապալվածներ, չփորձեք ձեր սխալ կառավարման հետևանքով առաջացած խնդիրները գցել ընդիմության կամ ժողովրդի գրպանը, չփորձեք բյուջեի թերհավաքագրումների մեղավոր կարգել ընդդիմությանը կամ ժողովրդին։
Բյուջեն թերհավաքագրվում է, որովհետև ժողովուրդը հասկացել է, որ այս թանկացումներն անհիմն են, ոչ նպատակային և միտված են քաղաքացու գրպանը մտնելուն, մարդկանց թալանելուն։
Փաստ է, որ 100 դրամ ուղեվարձի ժամանակ ավելի շատ էր հավաքագրումը, քան 150 դրամի ժամանակ։ Փաստ է, որ կանխիկ վճարումների ժամանակ ավելի շատ էր հավաքագրումը, քան անկանխիկ վճարումների ժամանակ։
Հիշեցնեմ, որ#Մայր_Հայաստանն ի սկզբանե դեմ էր Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը և 2 անգամ որոշման նախագիծ բերեց ավագանու օրակարգ, որով նախատեսվում էր տրանսպորտի ուղեվարձը սահմանել առավելագույնը 100 դրամ, իսկ քաղաքային իշխանությունը փախավ այդ նիստերից, իբր բոյկոտեց՝ խուսափելով փաստարկված ու հիմնավորված նախագծի ընդունումից, որը բխում էր քաղաքացիների շահերից, և որոշման ընդունման դեպքում նաև մենք կոչ կանեինք քաղաքացիներին պարտադիր և պարտաճանաչ վճարել ուղեվարձը կամ գնել տրանսպորտի երթևեկության փաթեթներ։
Հ.Գ. Տղերք` չի ստացվում ձեր մոտ։ Չի ստացվում կառավարել ոչ մի ոլորտում, ոչ մի մակարդակում։ Դուք տապալել եք թե՛ պետական կառավարումը, և թե՛ համայնքային կառավարումը։ Տապալել ու տապալվել եք ամենուր և ամեն տեղ ու տարբեր իրավիճակներում։
Կառավարումը թթու թան չի,
Ամեն մարդու խելքի բան չի։
Հեռացե՛ք պարոնայք, ՀԵՌԱՑԵ՛Ք։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից
Քաղաքային իշխանությունն իր ապիկար ու անգրագետ կառավարման պատճառով բախվել է խնդիրների
Քաղաքային իշխանությունն իր ապիկար ու անգրագետ կառավարման պատճառով բախվել է խնդիրների, որի մեղավորը հենց ինքն է՝ իր սխալ կառավարմամբ, սխալ կանխատեսումներով, սխալ հաշվարկներով ու սխալ պլանավորմամբ։
Փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին պնդում էիք, թե բոյկոտ չկա, մարդիկ համաձայն են նոր ու թանկ սակագնին, ուղեվարձը վճարում են և բոյկոտը չի ստացվեում, իսկ հիմա խոստովանում եք, որ ձեր պլանավորած գումարը չի հավաքագրվում, որովհետև բոյկոտը եղել է, կա ու շարունակվում է
Պարոնայք տապալվածներ, չփորձեք ձեր սխալ կառավարման հետևանքով առաջացած խնդիրները գցել ընդիմության կամ ժողովրդի գրպանը, չփորձեք բյուջեի թերհավաքագրումների մեղավոր կարգել ընդդիմությանը կամ ժողովրդին։
Բյուջեն թերհավաքագրվում է, որովհետև ժողովուրդը հասկացել է, որ այս թանկացումներն անհիմն են, ոչ նպատակային և միտված են քաղաքացու գրպանը մտնելուն, մարդկանց թալանելուն։
Փաստ է, որ 100 դրամ ուղեվարձի ժամանակ ավելի շատ էր հավաքագրումը, քան 150 դրամի ժամանակ։ Փաստ է, որ կանխիկ վճարումների ժամանակ ավելի շատ էր հավաքագրումը, քան անկանխիկ վճարումների ժամանակ։
Հիշեցնեմ, որ #Մայր_Հայաստանն ի սկզբանե դեմ էր Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը և 2 անգամ որոշման նախագիծ բերեց ավագանու օրակարգ, որով նախատեսվում էր տրանսպորտի ուղեվարձը սահմանել առավելագույնը 100 դրամ, իսկ քաղաքային իշխանությունը փախավ այդ նիստերից, իբր բոյկոտեց՝ խուսափելով փաստարկված ու հիմնավորված նախագծի ընդունումից, որը բխում էր քաղաքացիների շահերից, և որոշման ընդունման դեպքում նաև մենք կոչ կանեինք քաղաքացիներին պարտադիր և պարտաճանաչ վճարել ուղեվարձը կամ գնել տրանսպորտի երթևեկության փաթեթներ։