Կարծիք

06.06.2025 19:36


Կարմիր և կապույտ կետագծերի վճարը ոչ իրավաչափ է

Կարմիր և կապույտ կետագծերի վճարը ոչ իրավաչափ է

Հարգելի՜ վարորդներ,

2025 թվականի մայիսի 24-ին, Վարչական դատարանն արդեն երկրորդ անգամ (նախորդը 2024 թվականի դեկտեմբերի վերջին), հինգ հոգուց բաղկացած դատավորների լրիվ այլ կազմով որոշել են, որ կարմիր և կապույտ կետագծերի համար սահմանված վճարը ոչ իրավաչափ է։

Վճիռն արդեն հրապարակվել է համապատասխան կայքում և ըստ օրենքի, վճռի հրապարակումից հետո այն մտնում է ուժի մեջ։ Հետևաբար 2025 թվականի համար, կարմիր և կապույտ կետագծերում կայանելու վճար այս պահի դրությամբ սահմանված չէ առհասարակ և կարող եք կայանել ձեր ավտոմեքենաները անվճար։

Եթե ձեզ տուգանեն, դուք կարող եք այն բողոքարկել' հիմնվելով թանկացման որոշումը անվավեր ճանաչելու դատական վճռի վրա։

Իսկ իրավական խորհրդատվություն կարող եք ստանալ «Մայր Հայաստան»-ից։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը