Լրահոս

11.06.2025 09:44


Շենգավիթում 3-հարկանի շենքի տանիքը փլուզվել է հյուրասենյակի վրա

Շենգավիթում 3-հարկանի շենքի տանիքը փլուզվել է հյուրասենյակի վրա

Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9 փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկում առաստաղի փլուզում է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com -ը։

Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիների օգնությամբ փլատակի տակից բնակչին դուրս են բերել։

Տեղում պարզվել է, որ 3-հարկանի շենքի նշված բնակարանի բաղդադե առաստաղը փլուզվել է՝ լցվելով ողջ հյուրասենյակի մեջ։

Արդյոք քաղաքապետարանը կամ Շենգավիթի թաղապետարանը օգնության ձեռք կմեկնե՞ն բնակչին, դեռևս անհայտ է։

Այս խորագրի վերջին նյութերը