Լրահոս

11.06.2025 10:03


Ճամբարակի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն. կա 1 զոհ և վիրավորներ

Ճամբարակի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն. կա 1 զոհ և վիրավորներ

Հունիսի 11-ին, ժամը 08։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ և մեկ զոհ:

Այս խորագրի վերջին նյութերը