Լրահոս

17.12.2011 14:05


Ռուբեն Հայրապետյանի և Գագիկ Ծառուկյանի միջև լարվածություն չկա

Ռուբեն Հայրապետյանի և Գագիկ Ծառուկյանի միջև լարվածություն չկա

ՀՖՖ նախագահ, ՀՀԿ–ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողներին վստահեցրել է, որ իր և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջև որևէ լարվածություն չկա, և որ իրենք գրեթե ամենօրյա  շփում ունեն։

–Ես չգիտեմ՝ ով ինչ է խոսում, բայց այդ խոսակցություններին պետք չէ լսել: Երբ երկու կուսակցությունների ղեկավարներից կլսեք, նոր լուրջ համարեք, թե չէ ցանկացած շարքային կուսակցական կարող է ենթադրություններ անել կամ իր անձնական կարծիքը ասել,–ասել է Ռ. Հայրապետյանը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ականների ձերբակալություններին, նա նշել է.

–Հա ինչ անենք, երեք օր առաջ էլ ՀՀԿ-ական է ձերբակալվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը