Լրահոս

19.12.2011 09:58


Ֆիլիպիններում զոհերի թիվն անցել է 650–ը

Ֆիլիպիններում զոհերի թիվն անցել է 650–ը

«Euronews»–ը հաղորդում է, որ շաբաթվա վերջին Ֆիլիպինների վրա հասած «Ուաշի» փոթորկի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 650–ը, ավելի քան 800 մարդ էլ անհետ կորած է համարվում։

Տարերքից հիմնականում տուժել են Մինդանաո կղզին, Կագայան–դե–Օրո և Իլիգան քաղաքները։ Փոթորիկը և դրա հետևանքով առաջացած ջրհեղեղն ու սողանքները առանց օթևանի են թողել ավելի քան 100 հազար մարդու։ Ավերվել են ճանապարհներն ու կամուրջները, աշխարհի երեսից վերացել են մի քանի գյուղեր։

Փրկարարական աշխատանքներում ներգրավված են 20 հազար զինվորականներ։ Ֆիլիպինների կառավարությունը և Կարմիր խաչն օգնության խնդրանքով դիմել են միջազգային հանրությանը՝ ճամբարներում ապաստանած ֆիլիպինցիներին մթերքով և խմելու ջրով ապահովելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը