Ապարանում պտտահողմի հետևանքով առաջացած ավերածություններն ահռելի են (տեսանյութ)
Ապարանի համայնքապետարանից հայտնում են, որ պտտահողմի հետևանքով առաջացած ավերածություններն ահռելի են։
Ըստ նախնական տվյալների` վնասվել են
-50 բնակելի տուն, -20 խանութ, -20 բազմաբնակարան շենքերի տանիքներ, -10 կազմակերպությունների տանիքներ, այդ թվում՝ Ապարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցները, արվեստի և մշակույթի կենտրոնների շենքերը, Ապարանի համայնքապետարանի, ոստիկանության, դատախազության, ԱԿԲԱ բանկի շենքերը և այլ հաստատություններ։
Բազմաթիվ բնակիչների տներում կոտրվել են պատուհանները, վնասվել են պատերն ու արտաքին հարդարանքը:
Ապարանում պտտահողմի հետևանքով առաջացած ավերածություններն ահռելի են (տեսանյութ)
Ապարանի համայնքապետարանից հայտնում են, որ պտտահողմի հետևանքով առաջացած ավերածություններն ահռելի են։
Ըստ նախնական տվյալների` վնասվել են
-50 բնակելի տուն,
-20 խանութ,
-20 բազմաբնակարան շենքերի տանիքներ,
-10 կազմակերպությունների տանիքներ, այդ թվում՝ Ապարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցները, արվեստի և մշակույթի կենտրոնների շենքերը, Ապարանի համայնքապետարանի, ոստիկանության, դատախազության, ԱԿԲԱ բանկի շենքերը և այլ հաստատություններ։
Բազմաթիվ բնակիչների տներում կոտրվել են պատուհանները, վնասվել են պատերն ու արտաքին հարդարանքը: