Աշխարհ

17.06.2025 11:47


Ալ Պաչինոն հանդիպել է նոր Հռոմի պապի հետ և դարձել ինտերնետային տրոլերի թիրախ

Ալ Պաչինոն հանդիպել է նոր Հռոմի պապի հետ և դարձել ինտերնետային տրոլերի թիրախ

85-ամյա Ալ Պաչինոն դարձել է առաջին հոլիվուդյան դերասանը, որը հանդիպել է նոր Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։ Սակայն Վատիկանի պատմական ընդունելությունը ստվերվել է ոչ թե բուն հանդիպումից, այլ այլ այն տեսքից, որով կինոլեգենդի ներկայացել է։

Երկուշաբթի «Կնքահայրը» ֆիլմերի աստղը Վատիկան է ժամանել պրոդյուսեր Անդրեա Իերվոլինոյի հետ՝ իր նոր «Maserati: The Brothers» ֆիլմի գովազդի շրջանակներում։ Ի դեպ, Հռոմի պապ Լևոն XIV-ը, ինչպես Պաչինոն, ԱՄՆ-ից է։

X սոցիալական ցանցի (նախկին Twitter) օգտատերերը չէին կարող անտեսել դերասանի արտաքին տեսքը. խառնաշփոթ մազերը, չսափրված դեմքը և բաց վերնաշապիկը բուռն արձագանք են առաջացրել։

«Մի՞թե ոչ ոք չէր կարող նրան ասել, որ սափրվի և սանրի մազերը»,-գրել է մեկնաբաններից մեկը։

«Ինչո՞ւ է նրա վերնաշապիկը բաց»,-զարմացել է մեկ ուրիշը։

«Ալը, անշուշտ, լեգենդ է, բայց նա... հոգնած տեսք ունի»,-ավելացրել է երրորդը։

Շատերն անգամ կատակել են, որ հանդիպման կադրերը նման են «Կնքահայրը 3»-ի տեսարանի և մտածել են, թե երկուսից որն է՝ Պաչինոն։

Այնուամենայնիվ, պրոդյուսեր Իերվոլինոն ընդգծել է իրադարձության կարևորությունը՝ այն անվանելով «խորը հոգևոր և մշակութային պահ»։ The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում նա նշել է, որ պապի հետ զրույցը շոշափել է ընդհանուր արժեքները, որոնք ընկած են ինչպես կաթոլիկ եկեղեցու, այնպես էլ ֆիլմի հիմքում. «ընտանեկան միասնություն, սեր, կարեկցանք և ներդրում ընդհանուր բարօրության մեջ»։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը