Աշխարհ

17.06.2025 11:42


Իրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Հայֆային և Թել Ավիվին

Իրանը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Հայֆային և Թել Ավիվին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ Ալի Մոհամմադ Նաինին հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումը համակցված բնույթ է կրել, հաղորդում է Mehr News-ը։

«Իրանի զինված ուժերը զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարված են հասցրել Հայֆային և Թել Ավիվին»,-ասել է նա։

Իսրայելն էլ առաջին անգամ սկսել է օգտագործել լազերային հակաօդային պաշտպանության համակարգը` «Երկաթե ճառագայթը», իրանական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը որսալու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Իսրայելի դեսպանատան ներկայացուցիչը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը