Քաղաքական

17.06.2025 18:28


Չենք շեղվի մեր կարմիր գծերից․ Հայաստանում Իրանի դեսպան (տեսանյութ)

Չենք շեղվի մեր կարմիր գծերից․ Հայաստանում Իրանի դեսպան (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունից և հարձակվել Հայաստանի Սյունիքի մարզի վրա։

«Մենք կապի մեջ ենք տարածաշրջանի երկրների հետ, մեր մտահոգությունները հայտնում ենք նրանց, մենք ունենք շատ հստակ կարմիր գծեր և ապացուցել ենք, որ չենք շեղվի մեր կարմիր գծերից։ Մենք ապրում ենք հավանականությունների աշխարհում, որոնցից մի քանիսը կարող են մտահոգություն առաջացնել։ Սակայն, մենք գործ ունենք փաստերի հետ, մնում ենք զգոն»,-նշել է Մեհդի Սոբհանին։

Այս խորագրի վերջին նյութերը