Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է 44-օրյա պատերազմի մասնակցի մարմինը և նրա կողմից գրված նամակ
Այսօր՝ հունիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի տներից մեկում տղամարդու կախված դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Ոստիկաններն ու պարեկները նշված հասցեում՝ բակում, պարանից կախված հայտնաբերել են տանտիրոջ՝ 44-ամյա Արմեն Բ.-ի դին։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 44-օրյա պատերազմի մասնակից էր, և տանը հայտնաբերվել է նամակ՝ նրա կողմից գրված։
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հրապարակում։