Սյունիքում գազ տեղափոխող իրանական համարանիշներով բեռնատարը բախվել է Nissan Elgrand-ին՝ այն սեղմելով ժայռին, կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում Լծեն-Տաթև խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են իրանական համարանիշերով՝ գազ տեղափոխող բեռնատարն ու Nissan Elgrand մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Աղբյուրը հայտնում է, որ իրանական բեռնատարը մխրճվել է Nissan Elgrand-ի մեջ՝ սեղմելով ժայռին։