Աշխարհ

24.06.2025 00:07


Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հաղորդել է ԱՄՆ ռազմաբազաների դեմ գործողությունների մեկնարկի մասին

Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հաղորդել է ԱՄՆ ռազմաբազաների դեմ գործողությունների մեկնարկի մասին

Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հաղորդել է, որ սկսվել է «Բաշարաթ ալ-Ֆաթհ» գործողությունը տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազաների դեմ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է BBC-ն։

ԱՄՆ-ի կողմից ռմբակոծությանը ի պատասխան՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Կատարի «Ալ Ուդեյդ» ավիաբազային հրթիռային հարված հասցնելու մասին։

«Հարվածիր ու փախիր» դարաշրջանն ավարտվել է. ցանկացած հետագա հարձակում կարագացնի ԱՄՆ ներկայության կրճատումը Արևմտյան Ասիայում»,-հաղորդել է Իրանի պետական ​​հեռուստաալիքը։

Այս խորագրի վերջին նյութերը