Քաղաքական

25.06.2025 21:30


Դատարանը քննում է Բագրատ սրբազանի խափանման միջոցի հարցը (տեսանյութ)

Դատարանը քննում է Բագրատ սրբազանի խափանման միջոցի հարցը (տեսանյութ)

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննում է Բագրատ Սրբազանի խափանման միջոցի հարցը։

Բագրատ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին։ Հիշեցնենք, որ նա Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ է և հայտնի է ընդդիմադիրներին կալանավորելու որոշումներով։

Նաև հայտնի են այսօր ձերբակալված 14 քաղաքացիներից 12–ի անունները։ Նրանք են՝ Բագրատ սրբազան, Կարո Օկումուշյան, Տիգրան Թոփալյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մախսուդյան, Հրայր սարկավագ Հակոբյան, Աղասի Արշակյան, Իգոր Սարգսյան, Արա Ռոստոմյան, Արմեն Ալեքսանյան, «Սրբազան շարժման» անդամ Մովսես Շարբաթյանը։

Ձերբակալվել է նաև Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը։

Այս խորագրի վերջին նյութերը