Կարծիք

27.06.2025 10:08


Որ հատվածով որ մտածում են, այդ հատվածն էլ երևի առաջինը տուժի

Որ հատվածով որ մտածում են, այդ հատվածն էլ երևի առաջինը տուժի

Բանտերը լցվում են քաղբանտարկյալներով, որտեղ արդեն կարելի է հանդիպել միլիարդատերերի, եպիսկոպոսների քահանաների, սպաների, գործազուրկների...։ Ըստ ժանրի, շուտով նրանց շարքերը կհամալրեն լրագրողները, քաղաքագետներն ու քաղտեխնոլոգները...։ Բանտային եղբայրություն է ձեւավորվում։

Ինքնուս հեղափոխականներից ինքնուս խունտան պրոֆեսիենալ ու մոտիվացված հեղափոխականներ է կերտում` նրանց թրծելով խուցերի քաղաքական դպրոցում։

Փոքր երկրում այդքան մեծ քանակությամբ պրոֆեսիոնալ հեղափոխականներ կրթելով` մարմնի ո?ր հատվածով են մտածում, որ այդպիսի հուժկու ու հայհոյախառն ելույթներ են ունենում։

Որ հատվածով որ մտածում են, այդ հատվածն էլ երևի առաջինը տուժի։

Իրականության զգացողության ու սթափության բացարձակ կորուստ է խունտայի անդամների մոտ։

«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը