Քաղաքական

28.06.2025 08:54


Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեց

Միքայել Սրբազանը 2 ամսով կալանավորվեց

Այսօր վաղ առավոտյան Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Միքայել Սրբազանին 2 ամսով կալանավորեց:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական վարույթ էր հարուցել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

Միքայել Աջապահյանի կալանքի միջնորդությունը քննում էր Բագրատ Սրբազանին կալանավորած դատավորը։ Մասիս Մելքոնյանը Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ է և հայտնի է ընդդիմադիրներին կալանավորելու որոշումներով։

Այս խորագրի վերջին նյութերը