ՔԿ-ի նախագահին առաջարկում եմ հրապարակել ամբողջական ձայնագրությունները
Լսեցի քննչական կոմիտեի նախագահի հարցազրույցը հանրայինի եթերում: Շփման որոշակի փորձից ելնելով` ինքս ինձ համար պատկերացում ունեմ այս անձի ինտելեկտուալ կարողությունների մասին, ուստի չեմ կարող պնդել, որ նա չարամտորեն է խեղաթյուրում վերջին օրերի գործերը, թե ինքն է միամտաբար դարձել կեղծված ինֆորմացիա մատուցողների զոհը:
Այնուամենայնիվ առաջարկում եմ վերջինիս ինքնուրույն հետազոտել այս «անչափ կարևոր» գործերի նյութերը, չհիմնվել զեկույցների վրա:
Մյուս առաջարկն այն է, որ հրապարակվեն ամբողջական ձայնագրությունները, այլ ոչ թե նախկինում «տուշոնկա շոու» բեմադրած այլ կառույցի նախընտրած / մոնտաժված կամ գուցե և լրամշակված/ հատվածները, որոնք հռետորի կարծիքով կոնտեքստից կտրված չեն:
Հակառակ պարագայում հանրությունը կարող է ողջամիտ կասկած ունենալ, որ իրավապահները կեղծում են գործը / վկան` անցյալի ձախողած գործերը, կամ գունավոր ծուխը որպես էլեկտրալար վնասելու գործիք ներկայացնելը/
Առաջիկայում նաև միջնորդություն կներկայացվի իրենց իսկ կողմից կամայականորեն հրապարակվող նախաքննական գաղտնիքը կոնտեքստի մեջ բացահայտելու համար:
Նշված արդար գործիքակազմից հրաժարվելու պարագայում նախաքննության այս փուլում թերևս կարող է կիրառելի լինել նախկինում երբեք չօգտագործված պաշտպանության վերջին միջոցը` ստի վերաբերյալ ժողովրդական պարսավանքի մեթոդը` մոտ ապագայում դրա պատասխանը հրապարակային տալու պատրաստակամությամբ:
Հռետորին նորից առաջարկում եմ չվստահել զեկույցներին, անձամբ զբաղվել գործով, չխայտառակվել, աղոթել իր նախընտրած աստծուն:
ՔԿ-ի նախագահին առաջարկում եմ հրապարակել ամբողջական ձայնագրությունները
Լսեցի քննչական կոմիտեի նախագահի հարցազրույցը հանրայինի եթերում: Շփման որոշակի փորձից ելնելով` ինքս ինձ համար պատկերացում ունեմ այս անձի ինտելեկտուալ կարողությունների մասին, ուստի չեմ կարող պնդել, որ նա չարամտորեն է խեղաթյուրում վերջին օրերի գործերը, թե ինքն է միամտաբար դարձել կեղծված ինֆորմացիա մատուցողների զոհը:
Այնուամենայնիվ առաջարկում եմ վերջինիս ինքնուրույն հետազոտել այս «անչափ կարևոր» գործերի նյութերը, չհիմնվել զեկույցների վրա:
Մյուս առաջարկն այն է, որ հրապարակվեն ամբողջական ձայնագրությունները, այլ ոչ թե նախկինում «տուշոնկա շոու» բեմադրած այլ կառույցի նախընտրած / մոնտաժված կամ գուցե և լրամշակված/ հատվածները, որոնք հռետորի կարծիքով կոնտեքստից կտրված չեն:
Հակառակ պարագայում հանրությունը կարող է ողջամիտ կասկած ունենալ, որ իրավապահները կեղծում են գործը / վկան` անցյալի ձախողած գործերը, կամ գունավոր ծուխը որպես էլեկտրալար վնասելու գործիք ներկայացնելը/
Նշված արդար գործիքակազմից հրաժարվելու պարագայում նախաքննության այս փուլում թերևս կարող է կիրառելի լինել նախկինում երբեք չօգտագործված պաշտպանության վերջին միջոցը` ստի վերաբերյալ ժողովրդական պարսավանքի մեթոդը` մոտ ապագայում դրա պատասխանը հրապարակային տալու պատրաստակամությամբ:
Հռետորին նորից առաջարկում եմ չվստահել զեկույցներին, անձամբ զբաղվել գործով, չխայտառակվել, աղոթել իր նախընտրած աստծուն:
Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան էջից