Կարծիք

03.07.2025 14:46


Իհարկե, կպարգևտրես, որովհետև նրանք քո հրահանգով բռնել են քաղաքացու ձեռքերը, որպեսզի դու թքես քաղաքացու երեսին

Իհարկե, կպարգևտրես, որովհետև նրանք քո հրահանգով բռնել են քաղաքացու ձեռքերը, որպեսզի դու թքես քաղաքացու երեսին

Կարդացի, որ ԱԺ նախագահ կոչվածը ՊՊԾ-ի աշխատակիցներին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով՝ «ծառայողական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար»։

Իհարկե, կպարգևտրես, որովհետև նրանք քո հրահանգով բռնել են քաղաքացու ձեռքերը, որպեսզի դու թքես քաղաքացու երեսին։

Իհարկե, կպարգևատրես, որովհետև ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող քաղաքական գործչին, ով իր խոսքում քննադատական ձևակերպումներ է հնչեցնում նաև քո նման ազգադավ իշխանատենչի հասցեին, ՊՊԾ-ի ներկայացուցիչներին հրահանգում ես բռնությամբ դուրս հանել նրան ԱԺ-ից։

Եվ էլի բազմաթիվ նման դեպքեր…

Հավատա, ոչ միշտ քո կողքին կհայտնվի ՀՀ գլխավոր դատախազ, ով իր մասնագիտության վրա ոտքերը մաքրելով՝ կարդարացնի քո հակաօրինական գարծողությունները։ Ինչ որ պահի հաստատ պատասխան տալու ես քո արած այս և բազմաթիվ այլ ստորությունների համար…

Հ.Գ. Նորից հիշեցի մեր ժամանակի լավագույն պոետներից մեկի՝ քեզ տված ճշգրիտ բնորոշումը, որ դու մեր օրենսդրական պատմության մեջ կմնաս որպես «թքող մոր թքող լակոտ»։

Եվ այսօր էլ, դիտելով ԱԺ-ում պահվածքդ, տեսնում եմ, թե ինչպես ես ոգևորված վայելում քո այդ «պոետական» կարգավիճակը…

Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը