Լրահոս

04.07.2025 10:35


Սյունիքի մարզում ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է ձերբակալվածի մարմինը

Սյունիքի մարզում ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է ձերբակալվածի մարմինը

Հուլիսի 2-ին՝ ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային քրեական վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Ոստիկանության Գորիսի բաժնի ձերբակալվածների պահման վայրում կալանավորված անձը ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով, պարզվել է, որ ՁՊՎ-ի թիվ 2 խցում, պատուհանի ճաղավանդակից կախվելու միջոցով, ինքնասպան է եղել ՁՊՎ ընդունված 67-ամյա Արարատ Ա.-ն։

Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ձերբակալվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով և կասկածվում էր 14-ամյա երեխայի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը