Քաղաքական

04.07.2025 10:45


Քաղաքապետի 4 տեղակալները հունիսի համար 7 միլիոն դրամ պարգևավճար են ստացել․ «Հրապարակ»

Քաղաքապետի 4 տեղակալները հունիսի համար 7 միլիոն դրամ պարգևավճար են ստացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական պաշտոնյաների աշխատավարձերի և պարգևավճարների չափերը չնայած ամենայն զգուշությամբ թաքցնում են, սակայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում իմացել են, որ քաղաքապետի 4 տեղակալները միասին հունիս ամսվա համար 7 միլիոն դրամ պարգևավճար են ստացել: Երևի մի այդքան էլ՝ աշխատավարձ:

Ուշագրավն այն է, որ քաղաքապետարանի աշխատակազմը բաժանված է օտարների և յուրայինների: Յուրայինները բարձր և ամենամսյա պարգևավճարներ են ստանում` անգամ այն ամիսներին, երբ արձակուրդում են եղել և չէին կարող լավ աշխատանքի համար խրախուսվել: Իսկ աշխատակազմի մյուս մասը եռամսյակը մեկ է ստանում պարգևավճար՝ ըստ ղեկավարության հետ ունեցած հարաբերությունների:

Այս խորագրի վերջին նյութերը