Կարծիք

06.07.2025 22:45


Կարելի է անվերջ հետևել ՔՊ-ական բարոյականության անկումին ու երբեք չտեսնել հատակը

Կարելի է անվերջ հետևել ՔՊ-ական բարոյականության անկումին ու երբեք չտեսնել հատակը

Կարելի է անվերջ հետևել քպ-ական բարոյականության անկումին, ստին ու տգիտությանը և երբեք չտեսնել հատակը։

ՔՊ խոսափող Civic-ը գրել է ու քպ-ամերձ ինչ-որ կայքեր տարածել, թե ես ԵԱՀԿ ԽՎ-ում «գողացել եմ քվեարկության թերթիկը և չեմ ներկայացել նիստին, որ չքվեարկեմ քպ-ական Ս․ Խանդանյանի օգտին»։

1․ Ինքնս ինձանից քվեաթեթիկ գողանալու իմաստը ո՞րն է։ Որպես ԵԱՀԿ ԽՎ-ի Մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի մշտական անդամ՝ ես ունեմ մեկ քվեաթերթիկ, որով մասնակցում եմ հանձնաժողովի բոլոր քվեարկություններին և ընտրություններին։ Դա իմ՝ որպես հանձնաժողովի մշտական անդամի քվեաթերթիկն է։

2․ Տվյալ Հանձնաժողովի նախագայի թեկնածու Սարգիս Խանդանյանին բնականաբար չէի ընտրի և ԵՐԲԵՔ ՉԵՄ ԸՆՏՐԻ։ Չէի ընտրի մի մարդու, ով չմիացավ Բաքվի բանտերում կեղեքվող հայ ռազմագերիների վերադարձի և Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման մասին իմ նախաձեռնությանը։

3․ Քվեաթերթիկն իմ ձայնի և իմ անձնական քաղաքական-արժեքային դիրորոշման դրսևորումն է։ Իմ քաղաքական ձայնի կամ կեցվածքի դրսևորումը իմ անձնական քաղաքական որոշումն է և իմ կամարտահայտությունը։

4․ Ս․ Խանդանյանը ընդամենը քպ-ն է ներկայացնում և ոչ՝ Հայաստանը։ Եվ որքան անմեղսունակ պետք է լինել՝ կարծելու, թե վերջինիս պիտի ընտրեի․․․

Հ․Գ․ Ահա ԼՂ-ին, ռազմագերիներին և Արցախի մշակութային ցեղասպանությանը վերաբերող իմ նախաձեռնությունը, որին չմիացան Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանը։

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը