Քաղաքական

11.07.2025 14:09


Դատարանը երկամսյա կալանք կիրառեց 18-ամյա ՀՅԴ ՀԵՄ անդամ Անդրանիկ Չամիչյանի նկատմամբ (տեսանյութ)

Դատարանը երկամսյա կալանք կիրառեց 18-ամյա ՀՅԴ ՀԵՄ անդամ Անդրանիկ Չամիչյանի նկատմամբ (տեսանյութ)

ՀՅԴ ՀԵՄ անդամ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը 2 ամսով կալանավորվեց։ Նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը կանխատեսելի էր․ «Իմ պաշտպանյալի՝ Անդրանիկ Չամիչյանի մոտից չի հայտնաբերվել գեթ մեկ ապօրինի իր, առարկա։ Մեր իրավապահները ժամ ժամի հեռանում են իրավաբանությունից, գուցե սա ֆրանսիական ժողովրդավարությո՞ւնն է, կարծեմ այնտեղից քաջալերանքի խոսքեր էին հնչում»,-ասաց Ռուբեն Մելիքյանը՝ հավելելով, որ դատարանի որոշումը կբողոքարկեն։

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը