Լրահոս

15.07.2025 18:01


Կենդանու նկատմամբ դшժան վերաբերմունք դրսևորած անձը ձերբակալվել է

Կենդանու նկատմամբ դшժան վերաբերմունք դրսևորած անձը ձերբակալվել է

Հուլիսի 15-ին՝ ժամը 11։58-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Բյուրեղավան քաղաքում շանը կապել են ավտոմեքենայից և քարշ են տալիս։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Համացանցում նաև տեսանյութ էր տարածվել այդ մասին։

Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ շանն ավտոմեքենայի բեռնախցիկից պարանով կապած ու կենդանուն քարշ տված անձը Բյուրեղավանի բնակիչ 62-ամյա տղամարդ է։

Վերջինս հայտնաբերվել ու կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար ձերբակալվել է։

«Օպելը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։

Այս խորագրի վերջին նյութերը