Լրահոս

16.07.2025 10:31


Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այս գիշեր և վաղը կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 17–ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին կլինի արևմտյան ՝ 5-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

Հուլիսի 16-20-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Արարատում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-17-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում նույնպես այս գիշեր և վաղը երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը