Լրահոս

16.07.2025 19:35


Հրազդանում աշխատակիցն ընկել ու մնացել է ասֆալտ փռող և հարթեցնող մեքենաների մեջտեղում

Հրազդանում աշխատակիցն ընկել ու մնացել է ասֆալտ փռող և հարթեցնող մեքենաների մեջտեղում

Այսօր՝ հուլիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխ վարչության Կոտայքի մարզային քրեական վաչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնական վնասվածքներով քաղաքացացիների ուղեկցությամբ «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ:

Տեղում քրեական և համայնքային ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիկճակում, վիրահատարանում է և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

Քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 15:15-ի սահմաններում Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ կատարելու ժամանակ հիվանդանոց տեղափոխված Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Նորիկ Ս.-ն, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել ասֆալտ փռող մեքենայի վրայից՝ մնալով նշված մեքենայի և դրա հետևից եկող, Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Համբարձում Մ-ի վարած ասֆալտի կատոկի մեջտեղում, ինչի արդյունքում Ն. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մինչ քննչական խումբը կժամաներ դեպքի վայր, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Հրազդանի բաժին և հայտնում են, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու ասֆալտի կատոկը վարած Համբարձում Մ.-ն աշխատում են Հրազդանի ճանշինում՝ որպես վարորդ-մեխանիկ:

Այս խորագրի վերջին նյութերը