Աշխարհ

30.07.2025 19:11


Օզի Օսբորնի հրաժեշտի արարողությանը մասնակցել են տասնյակ հազարավոր երկրպագուներ

Օզի Օսբորնի հրաժեշտի արարողությանը մասնակցել են տասնյակ հազարավոր երկրպագուներ

Օզի Օսբորնի հայրենի քաղաք Բիրմինգեմում վերջին հրաժեշտն են տալիս ռոք-աստղին, որը կյանքից հեռացել է հուլիսի 22-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Black Sabbath խմբի մենակատարի մահվան երթին, որն անցել է Բիրմինգեմի կենտրոնով, մասնակցել են տասնյակ հազարավոր երկրպագուներ։

Մահվանից ավելի քան երկու շաբաթ առաջ 76-ամյա Օսբորնը հրաժեշտի մեծ համերգ էր տվել Բիրմինգեմի Villa Park մարզադաշտի բեմում՝ գահին նստած, քանի որ Պարկինսոնի հիվանդության պատճառով դժվարությամբ էր քայլում։

Համերգի ավելի քան 190 միլիոն դոլար հասույթն Օսբորնը տրամադրել է բարեգործությանը, այդ թվում՝ Պարկինսոնի հիվանդության հետազոտություններին, մանկական հիվանդանոցների։

Այս խորագրի վերջին նյութերը