Լրահոս

31.07.2025 08:16


Արտաշատի խճուղում ավտոմեքենա է այրվել

Արտաշատի խճուղում ավտոմեքենա է այրվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 31-ին ժամը 03:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է և բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Honda» ավտոմեքենան շրջվել է և բռնկվել։

Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։49-ին, մարվել՝ 03։55-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Այս խորագրի վերջին նյութերը