Լրահոս

31.07.2025 09:29


Ջրվեժի կամրջի մոտ բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը․ վերջինս մի քանի մետր թռնելով՝ հայտնվել է կամրջի տակ և բախվել «Chevrolet»-ին․ կա վիրшվոր

Ջրվեժի կամրջի մոտ բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը․ վերջինս մի քանի մետր թռնելով՝ հայտնվել է կամրջի տակ և բախվել «Chevrolet»-ին․ կա վիրшվոր

Հունիսի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 16։00-ի սահմաններում Ձորաղբյուր–Երևան ավտոճանապարհի Ջրվեժի կամրջի մոտ, Արտաշատի խճուղում, բախվել են «Mercedes» և «Opel» ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի անկյունային հատվածի հողերին, ապա մի քանի մետր թռնելով՝ հայտնվել կամրջի տակով անցնող ճանապարհին՝ բախվելով «Chevrolet Niva»-ին։

Վթարի հետևանքով մեկ հոգի, ում առաջինը օգնության են հասել «Opel»-ի և «Chevrolet»-ի վարորդները, քաղաքացիները և շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը