Լրահոս

01.08.2025 19:07


Գազամատակարարման դադարեցումներ Երևանում, Շիրակի Սառնաղբյուր բնակավայրում, Աշտարակում, Փարպի, Ուջան, Կոշ բնակավայրերում

Գազամատակարարման դադարեցումներ Երևանում, Շիրակի Սառնաղբյուր բնակավայրում, Աշտարակում, Փարպի, Ուջան, Կոշ բնակավայրերում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 4-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտայի թիվ 2-ից 28 բազմաբանակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն`Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 5-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Մուղնի և Տանձուտ թաղամասերի, Փարպի, Ուջան, Կոշ բնակավայրերի գազասպառողների, նշված բանակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Այս խորագրի վերջին նյութերը