Աշխարհ

02.08.2025 19:30


Թուրքիայում հնարավոր է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեն

Թուրքիայում հնարավոր է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացվեն

Թուրքիայում նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ վաղաժամկետ` ոչ թե 2028 թվականին, այլ 2027 թվականի վերջին։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս հայտարարությունն արել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«…Աջևում նախագահական ընտրություններ են։ Նախագահական ընտրությունները 2027, 2028 թվականներն են… Բայց, ամենայն հավանականությամբ, դա կլինի 2027 թվականին, կարծում եմ՝ այո»,-Cumhuriyet թերթը մեջբերել է նախարարի խոսքը։

Թուրքիայի ամենամեծ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը նախկինում կոչ էր արել իշխանություններին այս տարվա նոյեմբերին անցկացնել արտահերթ ընտրություններ: Այս կոչերը մեկնաբանելով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին, և այլ օրակարգ չկա:

Էրդողանի հայտարարությունից հետո Օզելը ընդգծել էր, որ հանրապետության գործող ղեկավարը չի կարողանա կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում 2028 թվականին, ուստի առաջարկում է նոյեմբերին գնալ արտահերթ ընտրությունների: Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական, նախագահին կից իրավական քաղաքականության խորհրդի փոխնախագահ Մեհմեթ Ուջումը չի բացառել արտահերթ նախագահական ընտրությունների հնարավորությունը 2027 թվականի վերջին եռամսյակում-2028 թվականի սկզբին՝ խորհրդարանի որոշման համաձայն:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը