Հերթական անգամ Մյասնիկյան պողոտան անտերության է մատնված քաղաքային իշխանության կողմից (տեսանյութ)
Քաղաքային իշխանությունները, պատշաճ ճանապարհային կահավորանքի փոխարեն, սովորություն են դարձրել անվադողերով կահավորել Երևանի փողոցները։
Քաղաքային բյուջեից ծախսել եք 3 միլիարդ, սակայն իրականացվել են անորակ ասֆալտապատման աշխատանքներ։ Հսկողությունը պատշաճ կերպով չի իրականացվել, ինչի պատճառով Երևանի տարբեր վարչական շրջաններում փոսեր են առաջանում։
Իսկ նորմալ կահավորանքի համար փող չեք հատկացնում, որպեսզի վարորդները գիշերվա ժամերին կարողանան անվտանգ երթևեկել Երևանի փողոցներով։
6 միլիոն դոլար կարողանում եք երևանցու վճարած հարկերից հատկացնել քեֆ-ուրախությունների համար, բայց քաղաքացու անվտանգ երթևեկության համար պատշաճ կահավորանք կազմակերպելու նպատակով գումար քաղաքային բյուջեից հատկացնել չեք կարողանում։
Սա է ձեր կողմից կառավարվող Երևանի վիճակը։
Երևան քաղաքը անտերության եք մատնել, ու դրանից հետո էլ կարողանում եք 6 միլիոն դոլարանոց քեֆ-ուրախություն կազմակերպել։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից