Տնտեսական

05.08.2025 14:27


ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.75 տոկոս

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.75 տոկոս

Կենտրոնական բանկը օգոստոսի 5-ին տեղի ունեցած խորհրդի նիստի ընթացքում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6.75 տոկոս: Այդ մասին նշված է ԿԲ-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Որոշվել է՝

  • քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75%
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %»,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը