Քաղաքական

06.08.2025 12:26


«Մայր Հայաստան»-ը մասնակցել է Կենտրոնում բիզնես կենտրոնի շենքի 1 հարկ ավելացնելու ՇՄԱԳ լսմանը՝ բարձրաձայնելով մի շարք խնդիրներ

«Մայր Հայաստան»-ը մասնակցել է Կենտրոնում բիզնես կենտրոնի շենքի 1 հարկ ավելացնելու ՇՄԱԳ լսմանը՝ բարձրաձայնելով մի շարք խնդիրներ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Աննա Ավետիսյանը և Արմեն Քոչարյանը ներկա են եղել Կենտրոն վարչական շրջանի Ծ. Իսակով 13/12 հասցեում «ԴԻՋԻ ՓՐՈՓԵՐԹԻ» ՍՊԸ-ի կողմից կառուցված բիզնես կենտրոնի 2500քմ մակերեսով մեկ մասնաշենքին ևս մեկ հարկ ավելացնելու ՇՄԱԳ լսմանը։

Նրանք պարզել են, որ կենտրոնի մյուս մասնաշենքը, որն արդեն կառուցված է, չունի ապաստարան և ըստ կառուցապատողի՝ ԱԻՆ-ը թույլատրել է ապաստարանի բացակայությունը։ Իսկ վերոնշյալ առաջին շենքի 600 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղին ծառայելու է որպես ժամանակավոր ապաստարան երկու շենքերի համար, ինչը համարում ենք անթույլատրելի՝ հաշվի առնելով մեր երկրի պատերազմական իրավիճակում ցանկացած պահի հայտնվելու սպառնալիքը, առավելևս, որ երկու մասնաշենքերն իրար կապող ուղի չունեն:

Այս խորագրի վերջին նյութերը