Լրահոս

06.08.2025 13:26


Քաղաքացին ցանկացել է նետվել Նոր Հաճնի կամրջից․ կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Քաղաքացին ցանկացել է նետվել Նոր Հաճնի կամրջից․ կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 5-ին, ժամը 20։20-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճն քաղաքի կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը