Սենսացիոն տեղեկատվություն ստացավ աշխարհը Մոսկվայից. Թրամփն ու Պուտինը կհանդիպեն մոտ օրերս
Ինչպես հայտնի է, Թրամփը 50 օր էր տվել Ռուսաստանին, որ վերջինս համաձայնվի կրակի դադարեցմանը Ուկրայինայում: Լուկաշենկոյի հետ իր վերջին հանդիպման ընթացքում Պուտինը նշել էր, որ Ռուսաստանի հետ նման տոնով խոսելը անիմաստ է, և իրենից Թրամփի սպասումները չափազանցված էին:
Որից հետո Թրամփը հայտարարեց, որ եթե մինչև օգոստոսի 8-ը Մոսկվան չհամաձայնվի իր պայմանի հետ, ապա ԱՄՆ-ն նոր, ավելի մեծ պատժամիջոցներ կսկսի կիրառել Ռուսաստանի դեմ:
Սակայն ԱՄՆ-ի նախագահը, որպես վերջին հնարավորություն, Մոսկվա ուղարկեց իր բանագնացին՝Ուիթկոֆին, ով պիտի նոր առաջարկներ ներկայացներ Պուտինին, որից հետո էլ Թրամփը իր վերջնական որոշումը պիտի կայացներ:
Միջազգային հանրությունն ուշադրությամբ հետևում էր Ուիթկոֆի հանդիպմանը Մոսկվայում, որից հետո, շատերի համար անսպասելիորեն, կողմերը հայտարարեցին, որ որոշում է կայացվել կազմակերպել Թրափմի և Պուտինի հանդիպումը մոտ օրերին:
Ընդ որում, ամերիկյան կողմը նշել էր, որ ցանկալի էր, որ այդ հանդիպմանը հետևեր եռակողմ՝ Թրամփ-Պուտին-Զելենսկի հանդիպումը, սակայն Պուտինի օգնական Ուշակովը հերքել էր հանդիպման նման բանաձևը, նշելով, որ ամերիկացիները առաջարկել էին, սակայն ռուսական կողմը թողել էր դա առանց մեկնաբանության:
Ըստ դիտորդների՝ Թրամփ-Պուտին հանդիպման առարկան պիտի լինի պատերազմի վերջնական ավարտի պայմանների քննարկումը:
Որպես բանաձև, կողմերը համաձայնել են ընդունել հետևյալ դրույթը. Ուկրաինան պիտի զիջի տարածքները, որի դիմաց Մոսկվան կհամաձայնվի կանգնեցնել պատերազմը:
Ինչ տարածքների մասին է խոսքը, չի նշվում:
Զելենսկին արդեն արձագանքել է այս լուրին, նշելով, որ ինքը կողմ է ավելի շատ եվրոպական երկրների առաջարկներին՝ կրակի դադարեցման համար: Այդ տարբերակում տարածքների մասին ընդհանրապես խոսք չկա:
Դիտորդների կարծիքով, այս հանդիպման մեջ ավելի շատ շահագրգրված էր Թրամփը, քանի որ պատերազմի շարունակությունը հարվածելու էր իր իմիջին և, ինչ որ մի պահի, նա կարող էր ընկալվել, որպես «հին Բայդենի» կերպարով, ինչից նա ամենաշատն է վախենում:
Մյուս կողմից, Զելենսկու արձագանքն ու եվրոպացիների հոռոտեսությունը թույլ չեն տալիս, որ հավատ ներշնչվի, որ այդ հանդիպմամբ հնարավոր կլինի կանգնեցնել այս պատերազմը:
Թեև ռուս և ամերիկյան գործիչները արդեն հայտարարում են, որ այդ հանդիպումը «պատմական նշանակություն կարող է ունենալ աշխարհի համար»:
Ինչքանով արդարացված կլինի այս ձևակերպումը, պարզ կդառնա մոտ օրերս:

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am